Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Պարզել են եգիպտացորենի նոր օգտակար հատկությունները

Պարզել են եգիպտացորենի նոր օգտակար հատկությունները

Ավստրալիացի բազմացնողները բժիշկների հետ համատեղ եգիպտացորենի նոր տեսակ են ստեղծել, որն օգտագործվում է տեսողության օրգանների հիվանդությունների կանխարգելման համար:

 

Հետազոտողներն ասում են, որ հատիկավոր բույսի նոր տեսակը պաշտպանում է մակուլայի տարիքային այլաձեւման զարգացումից եւ խանխում տեսողության վատթարացումը: Եգիպտացորենում առկա է զեաքսանտին պիգմենտը, որն արգելափակում է երկնագույն լույսի ներթափանցումը ցանցաթաղանթի ներքին մակերես: Արդյուքնում նվազում է օքսիդատիվ վնասվածքների ցուցանիշը, որոնք հանգեցնում են մակուլայի այլաձեւման:  Որքան մուգ է եգիպտացորենի հատիկների գույնը, այնքան շատ է դրանում պարունակվող պիգմենտի պարունակությունը, եւ, համապատասխանաբար, բանջարեղենն ավելի օգտակար է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: Ավստրալիացի գիտնականների կողմից ստեղծված տեսակում զեաքսանտինի պարունակությունը յոթ անգամ ավելի է:

 

Մասնագետներն օգտագործել են քաղցր եգիպտացորենի գենետիկական տեսակը՝ ընտրելով տեսողության համար օգտակար պիգմենտի մակարդակի բարձրացման բանաձեւ: Տեսողությունը պահպանող պիգմենտից բացի եգիպտացորենը հարուստ է երկաթով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, B, E, A եւ PP խմբի վիտամիններով: Դրանում առկա են նաեւ լիզին եւ տրիպտոֆան ամինաթթուներ, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը: Կարեւոր է, իհարկե՛, որ մշակումների ընթացքում եգիպտացորենի վերին շերտը չի վնասվում, օգտակար նյութերը պահպանվում են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. svit24.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ